Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ
13.07.2025 | 12:20

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել:

Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին:

Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու:

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6154

Մեկնաբանություններ